Ինչու Փարիզի Օլիմպիական խաղերին մասնակցող մարզիկները Սենայում լողալուց հետո «Կոկա-Կոլա» են խմում

Ինչու Փարիզի Օլիմպիական խաղերին մասնակցող մարզիկները Սենայում լողալուց հետո «Կոկա-Կոլա» են խմում

Ավստրալացի լողորդուհի Մոյշա Ջոնսոնը բացահայտել է գաղտնիքը, թե ինչու Փարիզի Օլիմպիական խաղերին մասնակցող լողորդները Սենայում լողալուց հետո խմում են «Կոլա-Կոլա»։

Այս մասին հայտնում է The Independent պարբերականը։ «Մենք հաճախ ենք կոլա խմում լողալուց հետո, որպեսզի փորձենք մաքրել այն ամենը, ինչ մեր ներսում է հայտնվում լողալու ընթացքում»,- ասել է Ջոնսոնը։

Այս նոր եւ անսովոր մեթոդը դարձել է իրական հիթ օլիմպիական մարզիկների համար։ Հիշեցնենք, որ մի շարք մարզիկներ Սենայում լողալուց հետո առողջական վիճակի վատացում են ունեցել։ Նրանց մոտ հայտնաբերվել են աղիքային ցուպիկներ։

Ուշագրավ է այն, որ Սենայում լողալն արգելված էր դեռ հեռավոր 1923 թվականից, քանի որ դեռ այն ժամանակ էր արձանագրվել, որ գետը չափազանց աղտոտված է։ Օլիմպիական խաղերից առաջ Փարիզի իշխանությունները Սենայի մաքրման եւ հոսքաջրերի համակարգի արդիականացման ծավալուն նախագիծ իրականացրեցին։ Սակայն չնայած դրան, շատ մարզիկներ Սենայի ջրի հետ շփումից հետո ւնենում են խնդիրներ։