Կույր մարդն անգամ գիտի, որ Հոլանդը ֆանտաստիկ է․ Գվարդիոլան՝ Էրլինգ Հոլանդի մասին

Կույր մարդն անգամ գիտի, որ Հոլանդը ֆանտաստիկ է․ Գվարդիոլան՝ Էրլինգ Հոլանդի մասին

«Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Խոսեպ Գվարդիոլան գովեստի խոսքեր է ասել Դորտմունդի «Բորուսիայի» 20-ամյա հարձակվող Էրլինգ Հոլանդի մասին։ 

Գիտե՞ք այս տարիքում այդքան շատ գոլ խփելը հեշտ չէ: Նրա վիճակագրությունն ինքնին խոսուն է: Նա գոլ է խփում, քանի որ լավ է հարվածում է և՛ աջ, և՛ ձախ ոտքերով, գիտի ինչպես խփել ինչպես հակագրոհներից, այնպես էլ տուգանայինից: Բոլորն էլ գիտեն, որ նա անհավանական հարձակվող է:

Այս տղան ընդամենը 20 տարեկան է: Այս տարիքում շատ գոլեր խփելն իրոք անհավանական է։  Նույնիսկ կույր մարդը հասկանում է, որ Հոլանդը ֆանտաստիկ հարձակվող է, պետք չէ մասնագետ լինել նրա որակներին գնահատական տալու համար»,- ասել է Գվարդիոլան։

«Սիթին», հիշեցնենք, երեկ սեփական հարկի տակ ՉԼ 1/4 եզրափակչի Դորտմուդնի «Բորուսիայի» դեմ դիմակայության առաջին խաղում 2-1 հաշվով առավելության հասավ մրցակցի նկատմամբ։