Մոտ 7,5 հազար սիրիացի քուրդ զինյալներ կհամալրեն սիրիական բանակի շարքերը 

Մոտ 7,5 հազար սիրիացի քուրդ զինյալներ կհամալրեն սիրիական բանակի շարքերը 

Սիրիայի նոր իշխանությունների եւ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորման միջեւ կնքված համաձայնագրից հետո, ավելի քան 7,5 հազար սիրիացի քուրդ զինյալ կհամալրի սիրիական բանակի շարքերը։ Այս մասին հայտնում է Türkiye պարբերականը։ Համաձայն հաղորդման, 7,5 հազարը միայն նախնական թիվ է։ Ինչ վերաբերվում է «Սիրիայի դեմոկրատական ուժերի» ոչ սիրիացի անդամներին, ապա նրանք պետք է հեռանան երկրից։

Թուրքական պարբերականը գրում է, որ «ՍԴՈՒ» մոտ 11 հազար զինյալներ հանդիսանում են Քրդական բանվորական կուսակցության անդամներ։ «Սիրիական դեմոկրատական ուժերն» էլ իր հերթին, համաձայն կնքված համաձայնագրի, մոտ ապագայում սիրիական կենտրոնական իշխանություններին է փոխանցելու Թիշրինի եւ Քարազոզակի ջրամբարները։