«Հյուրանոցները չլքե՛լ». մանրամասներ՝ Ամստերդամում իսրայելցիների վրա դաժան հարձակումներից
Ամստերդամում մի շարք հարձակումներ են եղել իսրայելական «Մաքաբի» ակումբի իսրայելցի երկրպագուների վրա, ովքեր եկել էին թիմին աջակցելու Եվրոպայի լիգայի «Այաքսի» դեմ խաղում։
Ըստ իսրայելական Ynet հրատարակության և Իսրայելի արտաքին գործերի նախարարության՝ առնվազն 10 իսրայելցի վիրավորվել և տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Իսրայելցիներին խորհուրդ է տրվում մնալ հյուրանոցներում, մինչև իրավիճակը կայունանա։
Տուժածները հայտնել են, որ հարձակվողները զինված են եղել պաղեստինյան դրոշներով և վանկարկել են «Ազատ Պաղեստին» կարգախոսները։
Խաղից անմիջապես հետո, որում «Այաքսը» 5։0 հաշվով ջախջախել է «Մաքաբիին», միջադեպեր են սկսվել իսրայելցի երկրպագուների վրա հարձակումներով, ինչպես նաև անհայտ անձանց կողմից նրանց հյուրանոցներ ներխուժելու փորձերով։
Իսրայելական ԶԼՄ-ները հաղորդում են, որ մի քանի երկրպագուներ լուրջ վնասվածքներ են ստացել, իսկ ոմանց անձնագրերը գողացել են։ Ամստերդամի ոստիկանությունը ձերբակալել է անկարգությունների տասնյակ մասնակիցների։
Ի պատասխան բռնությունների՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կոչ է արել Նիդերլանդների իշխանություններին արագ քայլեր ձեռնարկել իսրայելցիներին պաշտպանելու համար: Նախատեսվում է երկու ինքնաթիռ ուղարկել Ամստերդամ՝ Իսրայելի քաղաքացիներին տարհանելու համար։
Կարծիքներ