Մոսկվան Կիեւի առաջ խիստ պայմաններ է դրել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայում առաջիկա հինգշաբթի ուկրաինական կողմի հետ ակնկալվող բանակցություններում սահմանել է վերջնագրային պայմաններ՝ ամբողջական եւ անվերապահ կապիտուլյացիա, ՆԱՏՕ-ի անդամակցությունից ընդմիշտ հրաժարում, ուկրաինական իշխանությունների փոփոխություն, Ղրիմի, Խերսոնի, Զապորոժիեի եւ Դոնբասյան հանրապետությունների փոխանցում Ռուսաստանին։ Այս մասին հայտնում է The Times պարբերականը։ Համաձայն պարբերականի հոդվածի, ռուսական կողմը շարունակում է պնդել, որ հակամարտության կարգավորման համար պետք է վերացվի վերջինիս առաջացման նախապատճառը։
Ընդ որում, Մոսկվան պնդում է նաեւ, որ բանակցությունները հնարավոր են միայն այն ժամանակ, եթե տրամադրվեն անվտանգային երաշխիքներ Ռուսաստանին։ Հատկանշական է այն, որ ըստ պարբերականի, ռուսական կողմի պահանջները դուրս են գալիս ներկայիս ռազմական իրավիճակի սահմաններից։ Ու պատահական չէ, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, մեկնաբանելով իրավիճակը, ընդգծել է, որ Կրեմլը շատ ավելին է պահանջում, քան վերահսկում է։
Կարծիքներ