Ինչու երեկոյան 6-ից հետո  կանանց չի կարելի խիտ ուտելիք ուտել

Ինչու երեկոյան 6-ից հետո  կանանց չի կարելի խիտ ուտելիք ուտել

Համաձայն ամերիկացի գիտնականների, այն կանայք, որոնք մեծ քանակությամբ կալորիաներ են ընդունում սննդի միջոցով երեկոյան ժամերին՝ 18,00-ից հետո, ենթակա են սիրտ-անոթային հիվանդություններ ձեռք բերելու վտանգին։ Այս մասին գրում է  Science Daily-ն։ Նյու-Յորքի Կոլումբիայի համալսարանում անցկացվել են հետազոտություններ 112 կամավոր կանանց մասնակցությամբ, որոնց մոտավոր տարիքը եղել է երեսուներեքը։ Մեկ տարի տեւած հետազոտությունները պարզել են, որ այն կանայք, որոնք բարձր կալորիականությամբ, սնունդ են ընդունել երեկոյան վեցից հետե, ավելի հաճախ են ունենում սիրտ-անոթային խնդիրներ։ Երեկոյան վեցից հետո բարձր կալորիականությամբ սննդի ընդունումը նաեւ նպաստում է հիպերտոնիայի առաջացմանը, ավելացնում քաշը։