Փաշինյանը նոր ծրագիր է սկսել․ Արցախը ամբողջությամբ փոխանցում է Ադրբեջանին

Փաշինյանը նոր ծրագիր է սկսել․ Արցախը ամբողջությամբ փոխանցում է Ադրբեջանին

Սիրելի հայրենակիցներ, դուք գիտեք, որ մեր երկրում երեք մլն վարչապետ կա։ Հիմա այսօր այդ երեք միլիոնից մեկը, որի անունը Նիկոլ Փաշինյան է, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ իր ոճով շարունակել է պոպուլիստական, անհիմն, վտանգավոր հայտարարություններ անել։ Նա այսօր փորձել է սվաղել այն անգրագետ, տգետ, ապիկար քաղաքականությունը, որը նրանք օգտագործելով այսօր մեր երկիրը հասցրել են այս իրավիճակին։ Այս մասին քիչ առաջ ընդդիմության նախաձեռնած հերթական հանրահավաքին իր ելույթում ասաց ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

«Այս օրերին մենք շատ ենք խոսել Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման մասին, որի ծայրաստիճան վտանգավոր դրույթների վերաբերյալ Նիկոլ Փաշինյան կոչվողը մինչև այսօր խուսափում է խոսել, հնարավոր է՝ վախենում է։ Նա անկեղծորեն չի ասում, թե ինչպիսի վտանգավոր նոր պրոցես է սկսել Հայաստանի, մեր պետակնաության ու Արցախի դեմ։ Ըստ Շառլ Միշելի հայտարարության՝ Հայաստանը ոչ միայն ճանաչում է հայ-թուրքական ագրեսիայի արդյունքները, այլև Բաքվի ավելի լայն կոմունիկացիոն ու տարածքային պահանջներ։ Մենք բազմաթիվ անգամ ենք ասել, որ սահմանազատման, սահմանագծման աշխատանքները, անկլավների հարցը զուտ տեխնիկական խնդիր չեն, ինչպես ներկայացնում Նիկոլը, այլ ամբողջ Արցախի, նաև Հայաստանի մի շարք տարածքների փաթեթային փաստաթղթավորված հանձնելու ծրագիր։ Համաձայն այդ ծրագրի՝ հայկական Արցախը ամբողջությամբ փոխանցվում է Ադրբեջանին, իսկ Հայաստանը հրաժարվում է Արցախի ու արցախահայտության ինքնորոշման իրավունքըտ պաշտպանելուց։ Բացի այս, Հայաստանի տարածքը մասնատվում է մի քանի միջանցքներով»,- հավելեց Զաքարյանը։