Մենք վստահություն ունինք սենատորներու մեջ, որ իրենք ճիշտ ձևով կքվեարկեն

Մենք վստահություն ունինք սենատորներու մեջ, որ իրենք ճիշտ ձևով կքվեարկեն

Ֆրանսիայի Սենատը այսօր կքննարկի Արցախի անկախությունը ճանաչելու բանաձևի նախագիծը: Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ վստահություն ունի, սենատորները ճիշտ կքվեարկեն․

«Մենք վստահություն ունինք սենատորներու մեջ, որ իրենք ճիշտ ձևով կքվեարկեն»,- ասաց Փափազյանը՝ դեռևս շատ փակագծեր չբացելով։ Հարցրինք՝ կարո՞ղ է մանրամասնել բանաձևի բովանդակութունը․ եթե ճանաչեն Արցախի Հանրապետությունը, ապա ի՞նչ սահմաններով՝ այս օրերին գծվո՞ղ սահմաններով․

«Իրենք այս մանրամասնություններու մեջ չեն մդներ, իրենք կըսեն, որ պրոբլեմային է, որ Արցախի կարգավիճակը դեռ որոշված չէ պայմանագրի մեջ։ Որոշված է, որ Ֆրանսիան ըլլա այն երկիրը, ուր ձայներ կհնչեն, առաջիկա շաբաթ նախագահը կփորձե ինքն էլ դիրքորոշում ունենալ, որպեսզի Արցախի Հանրապետության ճանաչումը, միտքը, գաղափարը սկսի շրջել միջազգային ընտանիքի մեջ՝ ըսելով, որ Ֆրանսիան արդեն նշան տված է։ Սահմանների հարցով այսօր անկարող եմ քեզի պատասխան տալ, ընդհանուր մենք էլ չենք ուզեր մանրամասնություններու մեջ մտնել, որովհետև իրենք պիտի ըսեն, որ եթե պայմանագիրը հաստատված է, ուրեմն պայմանագրի սահմաններով, ադոր համար մենք լուռ կմնանք։ Մեզի համար կարևոր է, որ ճանաչվի Արցախի Հանրապետությունը։ Մենք այդ 44 օրերու ընթացքին ամեն օր կապի մեջ ենք իրենց հետ, հադիպումներ, հարցազրույցներ և այլն, այսինքն՝ որևէ կերպ տեղյակ կպահեինք, ամբողջ ժամանակաշրջանի մեջ մենք պահանջեցինք, որ Արցախի անկախությունը գլխավոր նախաձեռնությունը ըլլա։ Մենք աշխատեցանք թե՛ Սենատի մոտ, Փարիզի և Մարսելի շրջանները որ քվեարկեցին, նաև մեր աշխատանքը կար։ Մեր կապերն այստեղ բավական ուժեղ են և աշխատեցան»,- ասաց Փափազյանը։