Հիմա հասկանու՞մ եք, որ խանումն ու էֆէնտին նույն գործին են․․․

Հիմա հասկանու՞մ  եք, որ խանումն ու էֆէնտին նույն գործին են․․․

Երբ որ Նիկոլ Փաշինյանի խանումը երեք տարի առաջ Մեհրիբան Ալիևային հրավիրում էր Արցախ, ավելի կոնկրետ Շուշիում մուղամ լսելու, մտածում էիք, որ դե կնիկ է՝ չի հասկացել, իր արևին Մեհրիբանին թեյախմության է հրավիրել։ Հիմա հասկանու՞մ եք, որ Խանումն ու էֆէնտին նույն գործին են․ եկել էին, որ Արցախը  հորով- մորով անեն ։ Երեք տարի հետո էֆէնտին է էստի համեցեք անում, այս անգամ Հայաստան․ «Պաշտոնապես ասում եմ՝ այսօր Ադրբեջանը մի քանի կետով կարող է հատել Հայաստանի սահմանը եւ երթեւեկություն իրականացնել Նախիջեւան: Ադրբեջանի ամենաարեւմտյան շրջանը Ղազախի շրջանն է, թող գան, հատեն, գնան Նախիջեւան: Մենք երաշխավորում ենք այդ երթեւեկության անվտանգությունը՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Միայն Ղազախ-Իջեւան հատվածով չէ, նաեւ Ղազախ-Բերդ, Վարդենիսի, Սիսիանի, Երասխի հատվածում կարող ենք ապահովել, Գորիսի հատվածում վաղուց մաքսային ծառայության հսկողություն ունենք, ու այս ընթացքում Ադրբեջանը ոչ մի անգամ չի էլ փորձել օգտվել: Չկա դեպք, որ իրենք գան, ասեն, որ ուզում են հատել, ու մենք խոչընդոտենք»: Ու հիմա կասկածու՞մ եք, որ որ սև ցիներն էլ կարող են աղավնու փետուրներ հագնել ու  խաղաղասիրական նամակներ ցրել․․․