Ադրբեջանի կողմից կռվող արաբ գրոհայինները՝ Լեռնային Ղարաբաղյան հակամարտության գոտում․ «ՌԻԱ Նովոստի»

Ադրբեջանի կողմից կռվող արաբ գրոհայինները՝ Լեռնային Ղարաբաղյան հակամարտության գոտում․ «ՌԻԱ Նովոստի»

Ֆանատիկ, մինչեւ ատամները զինված, մոտիվացված եւ պատրաստված․ այն, որ սիրիացի գրոհայինները մասնակցում են Ղարաբաղյան նոր պատերազմում, հաստատել են միանգամից մի քանի բարձրաստիճան աղբյուրներ։ Ինչպես օրերս հաղորդել է ամերիկյան The Wall Street Journal պարբերականը, ծայրահեղականներին տեղափոխում են հակամարտության գոտում խումբ առ խումբ, մոտավորապես՝ ամեն խմբում հարյուր մարդ թվով։ Նրանց լավ են վճարում։ Ռուսական «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը փորձել է հասկանալ, թե ինչպես է ամեն բան կազմակերպված եւ ովքեր են այդ մարդիկ։

Ռուսաստանի Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի համաձայն, Լեռնային Ղարաբաղում գործում են հազարավոր ծայրահեղականներ։ Դրանք միջազգային ահաբեկչական խմբավորումներ հանդիսացող «Ջըբհատ ան-Նուսրա»-ից են, «Ֆիքրատ Համզայից», «Սուլթան Մուրադից», ինչպես նաեւ մի շարք այլ քրդական խմբավորումներից։ Ավելի վաղ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ 300 ծայրահեղականներ տեղափոխվել են Սիրիայից Բաքու՝ թուրքական Ղազիանթափի վրայով։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պահանջել էր Ֆրանսիայից ներողություն խնդրել, ընդգծելով, որ իր բանակը վարձկանների ծառայություններից չի օգտվում։ Սակայն hամացանցում բազմաթիվ տեսանյութեր հակառակի մասին են վկայում։ Ադրբեջանացի զինվորականները տեսանյութեր չեն հրապարակում իրենց դիրքերից, սակայն սիրիացի գրոհայինները առանձնապես համեստությամբ չեն փայլում։ Այսպես, նման տեսանյութերից մեկի հեղինակը քայլում է հողաթմբերի արանքով, հայ զինվորների դիակների մոտով եւ մաքուր արաբերենով նրանց անվանում «խոզեր», մերթ ընդ մերթ գոռալով «Ալլահ աքբար»։

Անդրեյ Կոց