Սա նշանակում է, որ իշխանությունը բացառում է իր հեռանալու քաղաքակիրթ ճանապարհը․ իշխանական խմբակցության պատգամավորները չեն ներկայացել ԱԺ արտահերթ նիստին

Սա նշանակում է, որ իշխանությունը բացառում է իր հեռանալու քաղաքակիրթ ճանապարհը․ իշխանական խմբակցության պատգամավորները չեն ներկայացել ԱԺ արտահերթ նիստին

Ժամը 18:00-ին պետք է տեղի ունենար ԱԺ խորհրդի նիստը, սակայն իշխանական խմբակցության պատգամավորներից որեւէ մեկը չներկայացավ նիստին: Սա նշանակում է, որ իշխանությունը բացառում է իր հեռանալու քաղաքակիրթ ճանապարհը: Այսօր էլ վարչապետի աթոռին սոսնձված անձը անամոթաբար հայտարարում է, թե պատրաստ է քաղաքական երկխոսության: Այս մասին քիչ առաջ ընդդիմության հավաքի ժամանակ հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը։

«Եթե պատրաստ էիր, ապա հանձնարարեիր ԱԺ-ի քո խմբակցության պատգամավորներին, որ գային եւ տեղի ունենար արտահերթ նիստը: Բայց դուք այն կարգի եք վախենում իշխանությունը կորցնելուց, որ անգամ ժողովրդի մեջ քայլելուց 6 շարք ոստիկանական շարքի ուղեկցությամբ եք քայլում»,- ասաց պատգամավորը։

Հիշեցնենք՝ ԱԺ ընդդիմադիր ԲՀԿ եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները նախաձեռնել էին ԱԺ արտահերթ նիստ։