Պեսկովն անդրադարձել է ԵՀ ղեկավարի՝ Նավալնու մասին արած հայտարարությանը

Պեսկովն անդրադարձել է ԵՀ ղեկավարի՝ Նավալնու մասին արած հայտարարությանը

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դե Լյայենի՝ Ալեքսեյ Նավալնու հետ կապված իրավիճակի առնչությամբ արած հայտարարությանը՝ որակելով այն կողմնակալ։ Հիշեցնենք, որ ԵՀ ղեկավարը ասել էր, որ Նավալնու հետ կապված իրավիճակը Ռուսաստանի տիպիկ վարքագծի դրսեւորումն է համաշխարհային թատերաբեմում։ Այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը։ «Դա կողմնակալ հայտարարություն էր եւ բացարձակապես ցանկության բացակայության դրսեւորում, գիտակցված կամ չգիտակցված կերպով, ընկալելու իրականությունը, որը տեղի էր ունեցել բեռլինյան պացիենտի հետ»,- ասել է Պեսկովը։