ԱԺ նախագահի կինը Կարինե Աճեմյանին խոստանում է նվիրել «զոնտիկ» և հրավիրել կառավարական ամառանոց

ԱԺ նախագահի կինը Կարինե Աճեմյանին խոստանում է նվիրել «զոնտիկ» և հրավիրել կառավարական ամառանոց

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը, որը պարբերար քաղաքական բնույթի գրառումներ է կատարում ֆեյսբուքում՝ արձագանքելով այս կամ այն ընդդիմախոսին կամ երևույթին, այս անգամ էլ գրառում է կատարել՝ պատասխանելով ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Կարինե Աճեմյանի՝ իրեն ուղղված գրառմանը։
«Կարինե Աճեմյանին սիրով պատրաստ եմ նվիրել զոնտիկ և հրավիրել տաքուկ կառավարական ամառանոց, եթե դա նրան կօգնի ավելի բովանդակային արձագանքել քննադատությանը:
Իհարկե բնավ նախանձելի չէ քաղաքական գործչի վիճակը, երբ նրան ոչինչ չի մնում, քան կառչել զոնտիկներից և ամառանոցներից:
Հա ի դեպ` պայուսակիս մասին մոռացել էիք»,-գրել է Միրզոյանի կինը։