Երեւանի քաղաքապետարանին պատկանող աղբահանության բեռնատար մեքենան չի կարողանում արգելակել եւ շենքերի բակում բախվում է կայանված մի քանի մեքենայի։ Դեպքը տեղի է ունեցել Նորք Մարաշում։ Մինչ իշխանական պաշտոնյաները գլուխ են գովում, թե աշխատում են, համացանցում տարածվում են այսպիսի բազմաթիվ տեսանյութեր։ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ 3-4 մեքենա է կոտրվել, որոնցից մեկը՝ բավականին թանկարժեք։
Քաղաքացիները դժգոհում են՝ ձնամաքրման աշխատանքներ կա՛մ չեն արվում, կա՛մ արվում են շատ վատ։
Տեղացող առատ ձյան ժամանակ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեսաուղերձով դիմել էր երեւանցիներին եւ իրենց անգործությունը հիմնավորել հետեւյալ կերպ․ «Սիրելի՛ երևանցիներ, Երևանում ձյան այս ծավալները սպասելի էին, և մենք շարունակաբար աշխատում ենք 24-ժամյա ռեժիմով՝ ձնամաքրման ու ճանապարհների անցանելիության ապահովման համար։ Վաղը մեզ սպասվում է ավելի ծանր և դժվար օր, քանի որ տեղումների ինտենսիվությունը չի նվազելու»։
Մանրամասն՝ տեսանյութում