Չին-ամերիկյան կոնֆլիկտը մոլորակի համար կարող է լուրջ խնդիրներ առաջացնել․ ՄԱԿ գլխավոր քարտուղարն անհանգիստ է

Չին-ամերիկյան կոնֆլիկտը մոլորակի համար կարող է լուրջ խնդիրներ առաջացնել․ ՄԱԿ գլխավոր քարտուղարն անհանգիստ է

ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը նախազգուշացրել է, որ չին-ամերիկյան կոնֆլիկտը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել աշխարհի բոլոր երկրների համար։ Գուտերեշը նկատել է, որ նախկին երկբեւեռ աշխարհը այլեւս չկա եւ հիմա արդեն բազմաբեւեռ աշխարհում ենք ապրում, սակայն դեռեւս բազմաբեւեռայնությունը չի բյուրեղացել եւ ավելի շուտ քաոս է տիրում, իսկ առաջատար երկրների միջեւ հարաբերությունները դառնում են ավելի բարդ։ Գուտերեշը շեշտել է, որ չին-ամերիկյան լարված հարաբերությունները ներկայումս անկանխատեսելիության վիճակում են, ինչը շատ վտանգավոր է։