Գրետա Թունբերգը այցելել է Ջերմուկ

Գրետա Թունբերգը այցելել է Ջերմուկ

Բնապահպան Անի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարկել շվեդ էկոակտիվիստ Գրետա Թունբերգի հետ՝ կից գրելով․

«Greta Thunberg-ը Ջերմուկի ֆոնին

Այսօր միասին գնացինք Ջերմուկ, տեսավ Ամուլսարը, ծանոթացավ շարժմանը, տեղացիների հետ։ 
Գրետան եկել ա Հայաստան նաև բոյկոտելու Ադրբեջանում տեղի ունեցող COP 29 «բնապահպանական» միջոցառումը։ Վաղն ու մյուս օրը կոնֆերանս ու ցույց է լինելու էդ թեմայով։ 

Մի շարք կազմակերպություններով էլ ժամանակին նամակ էինք հրապարակել, թե ինչու չի կարող այդ երկիրը հյուրընկալել էդ միջոցառումը»։

Հիշեցնենք, որ Հայաստան է ժամանել հայտնի շվեդ էկոակտիվիստ, 21-ամյա Գրետա Թունբերգը։

Նա մասնակցելու է բողոքի ցույցի Երևանի ՄԱԿ-ի գրասենյակի առաջ, նոյեմբերի 15-ին ժամը 16.00-ին էլ բողոքի ակցիա է անցկացնելու ընդդեմ Ադրբեջանի։