Թայվանում արգելել են Zoom համակարգով կառավարական խորհրդակցություններ անցկացնելը

Թայվանում արգելել են Zoom համակարգով կառավարական խորհրդակցություններ անցկացնելը

Թայվանում, որտեղ հայտնաբերվել է կորոնավիրուսային ինֆեկցիայի 380 վարակման դեպք, իսկ մահացության դեպքերը հինգն են, անվտանգության նկատառումներից ելնելով արգելվել է կառավարության խորհրդակցությունների՝ Zoom համակարգով անցկացումը։

Ավելի վաղ, համանման որոշում կայացվել է նաեւ ԱՄՆ բազմաթիվ գերատեսչությունների կողմից։ Տորոնտոյի համալսարանի մասնագետները հայտնաբերել են, որ այս ծրագրի ծածկագրման բանալիները կարող են փոխանցվել չինական սերվերներին։ Zoom համակարգը ճանաչում սկսեց ձեռք բերել զանգվածաբար հեռահար աշխատանքի անցման եւ ինքնամեկուսացման հետ մեկտեղ։