Քաղաքապետի հարցազրույցը մի կամերայով նկարած սքեչի տպավորություն թողեց

Քաղաքապետի հարցազրույցը մի կամերայով նկարած սքեչի տպավորություն թողեց

Երևանի ավագանու «ԲՀԿ» խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանն անդրադարձել է այսօր Հայկ Մարությանի` Հանրայինի եթերում տված հարցազրույցին` կատարելով հետևյալ գրառումը.

«Քաղաքապետի հարցազրույցը մի կամերայով նկարած սքեչի տպավորություն թողեց։Ու Դուք կարծում եք,որ էդ կինոն կարա լավ կասսա ունենա՞.....Ձեր պրոդյուսեր ընկերների ծառայություններից գոնե օգտվեք՝միգուցե կօգնեն (դա էլ է հարց,էդ պրոդյուսերներն էլ մնացին նախկինների ցանկում),իսկ,թե ինչպե՞ս եք Դուք բոլորին սպասեցնում ժամերով՝ հո մենք ենք տեսել,կոնկրետ օրինակ,երբ Ստեփանակերտ այցի ժամանակ,առանց կաշկանդվելու և ամոթի,առանց հարգելու Ձեր ավագանի գործընկերներին և Ձեր հոր տարիքի քաղաքապետին՝ ժամերով կանգնացրել էիք այն հյուրանոցի բակում,որտեղ մնում էիք.....հարգեք Ձեր կոլեգաներին,հարգե՛ք ավագանիներին,հարգե՛ք ներդրողներին և վերջապես՝ հարգե՛ք ինքներդ Ձեզ......մնացածը՝ հաջորդիվ......»