Ավելի քան հազար հրթիռ․ Իսրայելի եւ Պաղեստինի` միմյանց հրթիռահարման հետեւանքները

Ավելի քան հազար հրթիռ․ Իսրայելի եւ Պաղեստինի` միմյանց հրթիռահարման հետեւանքները

Իսրայելն ու Պաղեստինը միմյանց հրթիռահարել են գիշերվա ընթացքում։ Իրավիճակը շարունակում է լարված մնալ նաեւ հիմա։ Իսրայելական բանակի հայտնած տեղեկությունների համաձայն, մայիսի տասից սկսած, երբ լարվեց իրավիճակը, Գազայի սեկտորից ավելի քան հազար հրթիռ է արձակվել, որոնցից 850-ը հասել են Իսրայելի տարածք, 200-ը պայթել Գազայի տարածքում։

Միայն վերջին մեկ օրում «ՀԱՄԱՍ» խմբավորումը 130 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, որոնք հիմնականում չեզոքացվել են «Երկաթյա գմբեթ» համակարգերի կողմից։ Կա առնվազն երեք զոհ։ Վիրավորների հստակ թիվն անհայտ է։ Թել-Ավիվի օդանավակայանը չի գործում։ Պաղեստինը հայտնել է քսան զոհի մասին, ներառյալ բարձրաստիճան «ՀԱՄԱՍ»-ականների։