«Իրավունք». Սրվել են նախկին ու ներկա վարչապետների հարաբերությունները

«Իրավունք». Սրվել են նախկին ու ներկա վարչապետների հարաբերությունները

«Իրավունք» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով՝ վերջերս սրվել են Նիկոլ Փաշինյանի եւ նախկին վարչապետ Արամ Սարգսյանի հարաբերությունները:

Վերջինս իր նեղ շրջապատում բազմապիսի դժգոհություններ է հայտնում Փաշինյանի վերաբերյալ, անգամ հայհոյանքներ է տալիս Նիկոլի հասցեին՝ քննադատելով Փաշինյանի գործելաոճը:

Արամ Սարգսյանը, մասնավորապես, նշում է, որ մարդիկ փողոց են դուրս գալու, նաեւ փողոց են փակելու եւ Փաշինյանին ասելու են՝դու ստախոս ես: Ասելու են՝ դու համեստության կոչերով իշխանության ես գալիս, բայց ավտոդ քեզ ձեռք չի տալիս, դաչադ քեզ ձեռք չի տալիս:

Սարգսյանը նաեւ նշում է, որ իր եղբայր Վազգեն Սարգսյանը ապրել է վերոնշյալ դաչայում առանց ավելորդ շռայլություններ թույլ տալու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում