Իսրայելը կրկին հրամանատար է սպանել. ո՞վ է այս անգամ

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է Հորդանան գետի Արևմտյան ափին գտնվող Թուլկարմ քաղաքում արմատական պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորման առաջնորդին վերացնելու մասին։
«ՑԱԽԱԼ-ի և Իսրայելի անվտանգության ընդհանուր ծառայության (ՇԱԲԱԿ) համատեղ հակաահաբեկչական գործողությունների ընթացքում երեկ Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը հարված է հասցրել Թուլկարմի շրջանին և վերացրել «Իսլամական ջիհադ» ահաբեկչական ցանցի ղեկավար Մուհամմադ Աբդուլլային»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավիահարվածը հասցվել է Թուլկարմի մերձակայքում գտնվող Նուր Շամս փախստականների ճամբարին։
Կարծիքներ