Ժամանակին «թոթ էինք թափ տամ»
Ժամանակին թութ էինք թափ տալիս։ Տատս ասում էր՝ «թոթ թափ տալու շորը պիրեք»։ Գնում, բերում էինք, ամեն մեկս մի ծայրից բռնում ու սպասում էինք, թե ,, թոթ թափողը,, երբ է ոտով խփելու ճյուղին։ Որ օրերը անձրևոտ էին լինում, թութը ջրի նման «լխկում էր», շորի վրա շիլա էր դառնում։ Ինքն էլ էնքան անհամ ու անհոտ էր լինում, որ «բոչկա էինք լցնում, որ արաղ քաշենք»։ Տատս ասում էր՝ «պյանի պետք չի, տրա ջանը բոչկանա»։
Նիկոլի էսօրվա ու համարյա բոլոր օրերի արտահայտությունները էդ «թոթի նման են»։ Անհամ ու լխկած։ Պիտի լցնենք մի բոչկա, թթվցնենք, ջեջան ոչ թե բաժակով, այլ բոչկայով իրեն խմեցնենք, ասենք՝ անուշ լինի, որ իմանա՝ մատ թափ տալուց բացի ուրիշ բան թափ տալը որն է։ Որ իմանա, ինքը արաղ խմելուն չի հասնելու, ջեջա է խմելու։
Կարծիքներ