Վայրէջք է կատարում հայ գերիներին տեղափոխող ինքնաթիռը

Վայրէջք է կատարում հայ գերիներին տեղափոխող ինքնաթիռը

Ըստ «Հրապարակի» աղբյուրների՝ այս պահին «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք է կատարում Ադրբեջանից հայ գերիներին տեղափոխող ինքնաթիռը: Հայրենիք են վերադառնում Շիրակի մարզից գերեվարված 62 ռազմագերիներից 5-ը։ Նրանց հայրենիք է բերում Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորքերի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը։

Օդանավակայանի դարպասների մոտ արդեն իսկ հավաքվել են ռազմագերիների ծնողները և սպասում են տղաների վերադարձին։