«Էրդողանը Փաշինյանի հետ համաձայնության է եկել․ սա ՀՀ-ի վերջը կարող է լինել»

«Էրդողանը փաստացի Նիկոլ Փաշինյանի հետ համաձայնության է եկել ոչ միայն Ռուսաստանին այս տարածաշրջանից հեռացնելու, այլ նաև Իրանին այս տարածաշրջանից հեռացնելու վերաբերյալ։ Իրոք չափից դուրս վտանգավոր պրոցես է գնում»։ Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Երևանի ավագանու ընտրություններում «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը։
«Փաստացի թուրքերը 2+2 ֆորմատ են առաջարկել, իսկ Նիկոլը ասում է, թե այդ հարցում օքեյ է։ Որպեսզի ժողովուրդը պատկերացնի՝ ինչ է կատարվում, ապա ես կարող եմ ասել, որ սա ուղղակի կարող է վերջը լինել Հայաստանի Հանրապետության»,- հավելեց նա։
Կարծիքներ