Ծանրաբեռնվածություն կար, շատ էի տանջվում․ Հակոբ Ավետիքյան

Ծանրաբեռնվածություն կար, շատ էի տանջվում․ Հակոբ Ավետիքյան

Երեկ Հայաստանի Ռամկավար Ազատական Կուսակցությունը (ՀՌԱԿ)  Երևանում համաժողովի ավարտին որպես նոր ներկայացուցիչ ընտրել է Հրաչյա Կարապետյանին: 

Կարեպտյանը փոխարինելու է Հակոբ Ավետիքյանին («Ազգ»-ի գլխավոր խմբագիր): 

«Հրապարակի» հետ զրույցում Հակոբ Ավետիքյանը նշեց, որ շուտով պաշտոնական հայտարարություն է լինելու․ «Մենք հիմա կունենանք մեկ ատենապետ, երկու փոխատենապետ։ Նոր ատենապետը՝ Հրաչյա Կարապետյանը, ճարտարագետ է, պոլիտեխնիկի դասախոսներից։ Դեռ մեկ տարի առաջ մեր նիստերից մեկում ես հայտարարել եմ, տեղյակ եմ պահել տղաներին և աղջիկներին, որ ես չեմ կարող այլևս շարունեկել։ Գլխավոր պատճառն այն է, որ կուսակցության միջին տարիքը 46 է և 73 տարեկան ատենապետ չեն ունենում, պետք է երիտասարդներ լինեն, գոնե համեմատաբար երիտասարդներ։ Հետո նաև ծանրաբեռնվածություն կար, շատ էի տանջվում»։

Մենք փորձեցին կապվել նաև Հրաչյա Կարապետյանի հետ, սակայն ջհաջողվեց։