Իսրայելի վրա հարձակման երկու ալիք է հնարավոր լինի
Միացյալ Նահանգները կարծում է, որ Իրանն ու լիբանանյան շիա մահմեդական «Հըզբոլլահ» շարժումը երկու փուլով կհարձակվեն Իսրայելի վրա։ Այս մասին հայտնում է Axios պարբերականը։ Համաձայն հրապարակման, նախագահ Ջո Բայդենի եւ փոխնախագահ Քամալա Հարիսի՝ Սպիտակ տանը ազգային անվտանգության հարցերով թիմի հետ հանդիպման ժամանակ ասվել է, որ Իսրայելի վրա հարձակման առաջին փուլը կիրականացնի Իրանը, իսկ երկրորդ փուլը՝ «Հըզբոլլահը»։
Միաժամանակ, Վաշինգտոնում դեռ հստակ չգիտեն, թե ինչ բնույթի հարձակում է լինելու եւ ով է լինելու նախաձեռնողը։ Նշվել է նաեւ, որ դեռ հայտնի չէ, թե կոնկրետ երբ կիրականացվի հարձակումն Իսրայելի վրա եւ ինչ մասշտաբների կլինի այն։
Կարծիքներ