Մինչ ՔՊ-ում ապագա խորհրդարանի դերերն են բաշխում, թե ով ինչ հանձնաժողով պիտի ղեկավարի, մեր տեղեկություններով՝ վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Թորոսյանն ընկերոջ հետ մեկնել է ԱՄՆ, թե ի՞նչ առաքելությամբ՝ մեզ դեռևս հայտնի չէ։
Փորձեցինք կապ հաստատել Արսեն Թորոսյանի հետ, սակայն նա մեր հեռախոսազանգերին չպատասխանեց։ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանից փորձեցինք ճշտել, թե արդյոք Թորոսյանը կառավարության կողմի՞ց է գործուղվել ԱՄՆ, սակայն նա ևս զանգերին չպատասխանեց։
Հիշեցնենք, որ այս պահին Թորոսյանը որևէ պետական պաշտոն չի զբաղեցնում։
Թորոսյանը ՔՊ նախընտրական ցանկում է, ապագա խորհրդարանում տեղ կզբաղեցնի որպես պատգամավոր։