Ոստիկանությունը ժամանակ տվեց ցուցարարներին. շուտով կարող է ուժ կիրառվել (տեսանյութ)

Ոստիկանությունը ժամանակ տվեց ցուցարարներին. շուտով կարող է ուժ կիրառվել (տեսանյութ)

Վազգեն Սարգսյան փողոցում լարված վիճակ է հիմա: ՀՅԴ երիտասարդները փակել են փողոցը` պահանջելով ԿԳՄՍ նախարարի հրաժարականը: Ոստիկանությունն Էլ մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել տարածքում և ժամանակ տվել ցուցարարներին, որ բացեն փողոցը, այլապես կդիմեն օրենքով նախատեսված միջոցների, որ բացեն փողոցը: Քիչ առաջ նորից հայտարարեցին, որ 5 րոպե է մնացել իրենց հայտարարած ժամանակի ավարտին: Բայց ՀՅԴ երիտասարդները ի պատասխան` սկսեցին վանկարկել. «Արայի, հեռացիր»: