Եղիսաբեթ 2-րդ թագուհին ստորագրել է «Բրեքսիտի» օրենքը

Եղիսաբեթ 2-րդ թագուհին ստորագրել է «Բրեքսիտի» օրենքը

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը ստորագրել է Միացյալ Թագավորության՝ ԵՄ կազմից դուրս գալու մասին օրենքը։ Հիշեցնենք, որ պառլամենտն այն ընդունել էր նախօրեին եւ ուղարկել թագուհուն՝ ստորագրելու։ Հիշեցնենք նաեւ, որ Լոնդոնը համաեվրոպական կառույցը կլքի հունվարի 31-ին, որից հետո արդեն Բրյուսելն ու Լոնդոնը կսկսեն առեւտրային հարցերի շուրջ անցումային փուլի բանակցությունները։