Չինաստանում նոր վիրուսի հետեւանքով արդեն 9 մարդ է մահացել

Չինաստանում նոր վիրուսի հետեւանքով արդեն 9 մարդ է մահացել

Չինաստանում նոր վիրուսի հետեւանքով արդեն 9 մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է չինական Կենտրոնական հեռուստատեսությունը։

Մահացության բոլոր դեպքերը արձանագրվել են Հուբեյ նահանգում, որտեղ վիրուսն առաջին անգամ հայտնաբերվել է։ Վիրուսը փոխանցվում է շնչուղիներով եւ ներկայումս կա վտանգ, որ այն կարող է մուտացիայի ենթարկվել եւ տարածման նոր շրջաններ ընդգրկել։