Չեչնիայում արգելել են մզկիթներում հավաքական աղոթքների անցկացումը

Չեչնիայում արգելել են մզկիթներում հավաքական աղոթքների անցկացումը

Չեչնիայի մուֆթի Սալահ Հաջի Մեժիեւը կոչ է արել ռեգիոնի մահմեդականներին, մինչեւ կորոնավիրուսային իրադրության կայունացումը զերծ մնալ մզկիթներում հավաքական աղոթքների անցկացումից։ Այս մասին Չեչնիայի կրոնական առաջնորդը տեսաուղերձ է հրապարակել ինստագրամյան իր էջում։ Նա նաեւ հորդորել է, որ հուղարկավորություննրի ժամանակ որքան հնարավոր է մարդկային կուտակումներից խուսափեն եւ իրականացնեն միայն կրոնական առումով պարտադիր ծիսակատարությունները։