Չալաբյանին քրեակատարողականից չեն բերել դատարան

Չալաբյանին քրեակատարողականից չեն բերել դատարան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ,  քիչ առաջ պետք է մեկնարկեր հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով հերթական դատական նիստը, այսօրվանից մեկնարկում են բուն լսումները։ Նիստը սակայն, մոտ մեկ ժամով հետաձգվել է, քանի որ Չալաբյանին ՔԿՀ-ից չեն տեղափոխել դատարան։ Չալաբյանն ամեն դեպքում այսօր գալու է դատարան։

Պաշտպանների հետ դեռևս կապ հաստատել չհաջողվեց, որպեսզի պարզենք՝ ինչ է խնդիր հանդիսացել Չալաբյանին դատարան չտեղափոխելու համար։