«Փաստ». Բովանդակալից հանդիպումներ Մոսկվայում, փակ ծրարով նամակ Ծառուկյանին

«Փաստ». Բովանդակալից հանդիպումներ Մոսկվայում, փակ ծրարով նամակ Ծառուկյանին

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ռուսական քաղաքական շրջանակների հետ հանդիպման նպատակով Մոսկվա գործուղված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատվիրակությունը նախօրեին վերադարձել է:

«Փաստ» թերթի աղբյուրները փոխանցում են, որ ԲՀԿ պատվիրակությունն արժանացել է բարձր ընդունելության. մի շարք բովանդակալից հանդիպումներ են տեղի ունեցել ինչպես իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության ներկայացուցիչների, այնպես էլ այլ պաշտոնյաների հետ՝ վերջիններիս հետ քննարկելով Արցախի դեմ սանձազերծված պատերազմն ու տևական խաղաղության հաստատման տեսլականը: Ի դեպ, մեր աղբյուրները ևս հաստատում են շրջանառված այն տեղեկությունը, որ ռուսաստանյան բարձր քաղաքական օղակներից փակ ծրարով նամակ է օրերս փոխանցվել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին:

Թե՛ այցի մանրամասների և թե՛ առավել ևս նամակի բովանդակության մասին ԲՀԿ-ականները որևէ մեկնաբանություն չեն տալիս»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում