Մենք չենք ասում՝ զորացրում, ասում ենք՝ կրճատում, երեխեքը գերակատարել են ծառայությունը. ծնող

Մենք չենք ասում՝ զորացրում, ասում ենք՝ կրճատում, երեխեքը գերակատարել են ծառայությունը. ծնող

Մեր ժամկետայինները չեն փախել, մնացել են իրենց դիրքերում ու պաշտպանել իրենց հայրենիքը, այ հենց դրա համար ենք ասում, որ ծառայությունն անգամ գերակատարել են։ Այս մասին քիչ առաջ կառավարության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Արցախում ժամկետային զինծառայողներից մեկի ծնողը։

Հիշեցնենք՝ Արցախում ժամկետային զինծառայողների ծնոները հերթական անգամ կառավարության մոտ են, նրանցից հինգը մտել են Փաշինյանի հետ հանդիպման։ Ծնոնղերը պնդում են՝ 44 օր պատերազմ տեսած իրենց որդիները պետք է ժամանակից շուտ վերադառնան, քանի որ ,ըստ ծնողների, իրենց երեխաների ծառայությունը գերակատարվել է։

«Մենք ուզում ենք  որ մեր երեխեքը արտոնություններ ունենան, Աֆղանստանում ծառայածները ո՞նց արտոնություններ ունեն։ Ինչ վերաբերում է պահանջին, մենք չենք ասում զորացրում, մենք ասում ենք կրճատում։ Մենք չենք ասում՝ բոլորին միանգամից դուրս բերեք, թող փուլերով անեն, օրինակ սկզբից 19/2 պրիզիվին, հետո նոր հերթականությամբ մնացածին»,- ասաց նա։