Ադրբեջանը հայ ռազմագերիների մասին պետք է տեղեկություն տրամադրի մինչև սեպտեմբերի 29-ը

Ադրբեջանը հայ ռազմագերիների մասին պետք է տեղեկություն տրամադրի մինչև սեպտեմբերի 29-ը

Ի պատասխան ՀՀ կառավարության կողմից Ադրբեջանի դեմ Եվրոպական դատարան ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու մասին մի շարք պահանջների, Ադրբեջանի կառավարությունը Եվրոպական դատարանից խնդրել է լրացուցիչ ժամանակ ռազմագերիների մասին ամբողջական տեղեկություն տրամադրելու համար։ Տեղեկությունը հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը։

Հայտարարության մեջ ասվում է, որ դատարանը բավարարել է խնդրանքը։ Ադրբեջանի համար նշանակված նոր վերջնաժամկետը սեպտեմբերի 29-ն է։