Տանգի Կուասսին «ՊՍԺ»-ից տեղափոխվել է «Բավարիա»

Տանգի Կուասսին «ՊՍԺ»-ից տեղափոխվել է «Բավարիա»

Գերմանական «Բավարիան» պայմանագիր է կնքել «ՊՍԺ»-ի պաշտպան Տանգի Կուասիի հետ։ Նշենք, որ տասնութամյա մարզիկը ազատ գործակալի կարգավիճակում է։ Պայմանագիրը կնքվել է մինչեւ 2024-ի ամառ ընկած ժամանակահատվածի համար։ Այս մասին հայտնում է RT-ն։

Կուասին ֆրանսիական ակումբի սան է։ Ընթացիկ սեզոնում «Լիգա 1»-ում մասնակցել է վեց հանդիպման, խփել երկու գոլ։