Թե ինչպես է Ստալինը կատարել պատմական յուրացումներ

Թե ինչպես է Ստալինը կատարել պատմական յուրացումներ

Շատերի համար կարող է զարմանալի կամ էլ տարօրինակ թվա այն հանգամանքը, որ Իոսիֆ Ստալինը Մեծ Հայրենականից հետո տարածքային հավակնություններ է ներկայացրել Թուրքիային եւ քաջալերել, որպեսզի վրացի պատմաբանները ձեւավորեն ռեգիոնալ քարտեզում Վրաստանի նոր տեսլականը։ Այդ տեսլականում ներառվել են 1918 թվականի Վերսալյան վեհաժողովին մասնակցած վրացական պատվիրակության հիմնարար զեկույցը։ 1945 թվականի մարտի 19-ին ԽՍՀՄ-ը դենոնսացիայի ենթարկեց խորհրդա-թուրքական պայմանագիրը, որը կնքվել էր 1925 թվականի դեկտեմբերի 25-ին, առաջարկելով բանակցություններ սկսել՝ նոր պայամանգիր կնքելու համար, սակայն որոշ փոփոխություններով։

Կրեմլը պնդում էր, որ վերադարձվեն այն տարածքները, որոնք տրվել են 1921 թվականի «անարդարացի» պայմանագրով։ Պլանավորվում էր, որ պետք է ստիպել, որպեսզի Անկարան ճանաչի 1878 թվականի սահմանները, վերադարձնի 26 հազար քառակուսի կիլոմետր տարածք, որից 20,5 հազար քառ կմ-ը Հայաստանին, իսկ մնացածը՝ Վրաստանին։ Քաղբյուրոն որոշում է կայացրել նույնիսկ պատրաստել պատմական հիմնավորում իրենց հավակնությունների համար, ինչով ակտիվորեն զբաղվել են Վրաստանի եւ Հայաստանի կուսակցական իշխանությունները։ Եվ միանգամից առաջացել է հարց, թե որը ում պետք է պատկանի։

Այսպես Հայկական ԽՍՀ ԱԳ ժողկոմը պատրաստել էր պատմական տեղեկանք, որով հիմնավորվում էր Հայաստանին միացվելիք Վանի, Բիթլիսի, Էրզրումի, Ալաշկերտի շրջանների պատմական հիմնավորումը։ Թբիլիսին դեմ է արտահայտվել։ Ռուս հետազոտող Բորիս Իլիզարովի խոսքերի համաձայն, Իոսիֆ Ստալինի գրադարանի մի շարք պատմական գրքերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, հաշվի առնելով դրանցում Ստալինի ձեռագիր գրառումները, որ ժողովուրդների առաջնորդը բավական լրջորեն խորացել է պատմական բանավեճի մեջ։

Առհասարակ Ստալինին դուր է եկել, որ վրացական մշակույթը հին պանթեոնը, եւ այլն կապվել են հնագույն քաղաքկրթությունների հետ, նույնիսկ հարկ եղած դեպքում կատարելով պատմական յուրացումներ, ինչպես օրինակ Արարատյան թագավորության Ուրարտու վերանվանելու եւ այն Վրաստանի նահապետ համարելու թեզն է, որը պարտադրվել է, որ արձանագրվի «ԽՍՀՄ պատմության» դասագրքերում՝ հրատարակված 1937 թվականին։ Անձամբ է Ստալինը հետեւել, որպեսզի Ուրարտուն կապվի Վրաստանի հետ՝ հայերին հեռացնելովդեպի Ասորեստան, Տիգրիս եւ Եփրատ գետերի միջեւ ընկած տարածքներ։ Ի դեպ, Ստալինի գրադարանում Հայաստանի հին պատմության եւ մշակույթի մասին միայն մեկ գիրք է հայտնաբերվել, Սասունցի Դավթի էպոսը, թարգմանիչների ընծայագիր մակագրությամբ։

 

Regnum