Եթե մերժեն, կգիշերենք Բագրատաշենի անցակետում

Եթե մերժեն, կգիշերենք Բագրատաշենի անցակետում

Եթե նրանք մերժեն մեզ, ապա  հուլիսի 30-ին մենք արդեն ստիպված կտեղափոխվենք Բագրատաշենի անցակետ: Այս մասին քիչ առաջ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ասացին ակցիայի մասնակիցները, որոնք պնդում են, որ արդեն մոտ 5-ից 6 ամիս գտնվում են Հայաստանում, ցանկանում են վերադառնալ Ռուսաստան։

Ակցիայի մասնակիցների խոսքով՝ իրենք պատրաստ են նույնիսկ գիշերել Բագրատաշենի անցակետում , որպեսզի վերջապես իրենց ձայնը լսելի դառնա։

Ռուսաստան վերադառնալ ցանկացողները պնդում են՝ այլևս չեն կարող գոյատևել Հայաստանում, աշխատանք չունեն, այնտեղ է իրենց աշխատանքը, ապրուստի բոլոր միջոցներն էլ սպառվել են։

Ակցիայի մասնակիցները հերթական նամակն էին բերել՝ ուղղված Ռուսաստանի դեսպանատանը , ակցիայի մասնակիցների խոսքով՝ դեսպանատնից զանգերին չեն պատասխանում , իրենք անուշադրության են մատնված։