Սպասում են պատասխանի

Սպասում են պատասխանի

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն այսօր հայտարարել է լրագրողներին, որ նախապատրաստվում է շփումներ ունենալ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, կապված ուկրաինական նավահանգիստների ապաշրջափակման հետ, որով կվերականգնվի պարենի մատակարարումները։

Նա շեշտել է, որ Թուրքիան կարող է ապահովել պարենի տեղափոխումն իր տարածքով, պատրաստ է նաեւ թվով քսան նավ հատկացնել հացահատիկեղենի տեղափոխման համար։ Այս մասին հայտնում է Anadolu լրատվական գործակալությունը։ Էրդողանը նաեւ ասել է, որ հիմա սպասում են, թե իրենց ներկայացրած առաջարկին ինչպես կարձագանքեն Կիեւն ու Մոսկվան։