Վարկային ամնիստիա 

Վարկային ամնիստիա 

Նաիրա Զոհրաբյանը կոչ է անում մարդկանց տնից դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Նա տանը մնալու,խանութների վրա գրոհներ չկազմակերպելու ու կուտակումներ չստեղծելով  ուղերձով դիմում է մարդկանց։ Տեսաուղերձը՝«Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից հրավիրված հատուկ նիստում։

Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ «Այստեղ գալուց առաջ ինձ զանգահարեցին Խոր-Վիրապի հարակից գյուղերի բնակիչները, իմ հորդորով իրենք հիմա ճանապարհ չեն փակում: Այդ Varks.am-ի գործունեությունը պետք է հասկանանք, թե ինչքանով է տեղավորվում մեր օրենսդրության մեջ, որ քերթում են մարդկանց: 80 տոկոսին արդեն գցել են սև ցուցակները: Հորդորել եմ չփակել ճանապարհները, իմ հորդորով չեն փակել, այն հույսով, որ այս հարցերին, որոնց հիմա մենք անդրադառնում ենք կարձագանքի Կառավարությունը: Եթե ոչ, իմացեք որևէ կերպ հնարավոր չի լինելու կանգնեցնել մարդկանց»,-հայտարարել է Զոհրաբյանը:
 
Նա նշեց, որ Հայաստանում 1 միլիոն 650 հազարից ավելի մարդ ունի վարկեր, և բանկերը, վարկային կազմակերպությունները, Զոհրաբյանի խոսքով՝  Varks.am-ը նրանց դրել են ահավոր կացության մեջ։

Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ չգիտի, թե ովքեր են ընկերության տերերը, բայց կարծում է, որ ԱԺ-ն անպայման պետք է անդրադառնա այս կազմակերպության անպատասխանատու և անպարկեշտ պահվածքին՝ քաղաքացիների հանդեպ։

Նա նաև դիմեց Հայկ Մարությանին՝ առաջարկելով քննարկել բազմաբնակարան շենքերում վերելակները կանգնեցնելու հարցը, քանի որ այդ փակ տարածքներում ոչ գել է փրկելու, ոչ դիմակ։