Իսրայելում սկսել են կորոնավիրուսի դեմ պատվաստել դեռահասներին 

Իսրայելում սկսել են կորոնավիրուսի դեմ պատվաստել դեռահասներին 

Իսրայելում առաջիններից մեկն աշխարհում, սկսել են կորոնավիրուսի դեմ պատվաստել նաեւ դեռահասներին։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։ Սա վկայում է այն մասին, որ այդ երկրում հակակորոնավիրուսային պատվաստման գործընթացն ընթանում է հաջողությամբ։

Իսրայելը BioNTech/Pfizer-ի արտադրած պատվաստանյութով արդեն պատվաստվել է 2,5 միլիոն մարդ, որից մեկ միլիոնը, ինչպես հայտնում է dpa-ն, արդեն ստացել է երկրորդ ներարկումը։ Առաջին դեղաչափը երեսուն տոկոսով բարձրացնում է օրգանիզմի պաշտպանությունը վարակումից։ Բացի այդ, արդեն վարակվածների մոտ հիվանդությունը ընթանում է ավելի թեթեւ կերպով։