Եւս մեկ Ղարաբաղյան պատերազմ չի լինի․ «Վեդոմոստիի» անդրադարձը․ մաս 5-րդ

Եւս մեկ Ղարաբաղյան պատերազմ չի լինի․ «Վեդոմոստիի» անդրադարձը․ մաս 5-րդ

Այն բանից հետո, երբ իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները վատացան։ Հայկական կառավարությունը փորձեց խաղադրույք կատարել Եվրոպայի եւ ԱՄՆ միջեւ, որոնք, մեծ հաշվով, առանձնապես հետաքրքրված չէին հայկական խնդիրներով։ 20 թվականի աշնանը ադրբեջանական բանակը հարաբերականորեն հեշտությամբ կարողացավ ռեւանշ վերցնել 94 թվականի պարտության դիմաց։

Բաքուն եւ Անկարան ջախջախեցին հայերին, սակայն որոշեցին, որ Ռուսաստանին վիրավորել պետք չէ, ռեգիոնից նրան հեռացնելով եւ համաձայնեցին պահպանել ԼՂՀ մնացորդները, որի գոյության պահպանման համար հանձնառություն ստանձնեց Ռուսաստանը, այնտեղ խաղաղապահներ տեղակայելով։ Սակայն այն բանից հետո, երբ 20 թվականի նոյեմբերին Ղարաբաղում լռեցին թնդանոթները, հայկական անկլավը ագոնիայի մեջ է։ Խաղաղության պայմանագիր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված չէ, քանի որ Բաքուն պնդում է, որ Հայաստանը ճանաչի Ղարաբաղը որպես Ադրբեջանի անբաժանելի մաս եւ հրաժարվի ինչ որ բան երաշխավորելուց Ղարաբաղի հայերի համար։ Ավելի քչին Ադրբեջանը համաձայն չէ իսկ Հայաստանը դրան գնալ չի կարող։ սակայն Հայաստանը ոչինչ չունի, որպեսզի պաշտպանի իր դիրքերը։ Հայկական բանակը վերջին պարտությունից հետո չափազանց թուլացած է։

Պատերազմից հետո անցած ժամանակահատվածում Ադրբեջանն անընդհատ ճնշում է Հայաստանի եւ ԼՂՀ մնացորդների վրա՝ մեկ պահանջելով տրանսպորտային միջանցք դեպի Թուրքիա, մեկ սահմանների հստակեցում, մեկ պահանջում է, որ փակվի «կյանքի ճանապարհը», որն անցնում է Լաչինով։ Առավել բարձր են հնչում պահանջներն այն մասին, որ հայկական զինված կազմավորումները պետք է դուրս բերվեն Ղարաբաղի տարածքից։ Սակայն հայերը, իրենց իսկ ճակատագրի համար մտահոգված լինելով, չեն համաձայնվում։ Եւ այս ամենը ուղեկցվում է ռազմական գործողություններով, թեկուզ եւ փոքր մասշտաբների, սակայն դրանք կրում են մշտական բնույթ։