Գեներալ-գնդապետ Մոսո՛, դրանից էլ լավ ինտրի՞գ․․․

 Գեներալ-գնդապետ  Մոսո՛, դրանից էլ լավ ինտրի՞գ․․․

Այսօր հայտնի դարձավ, որ գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանն ու նրա երկու տեղակալները՝ Կամո Քոչունցը եւ Վաչագան Ներսիսյանը, ազատվել են պաշտոնից։ Մովսես Հակոբյանը Արցախի հերոս է՝ գեներալ-գնդապետի զինվորական կոչումով։ Կամո Քոչունցը գեներալ մայոր է։ Վաչագան Ներսիյանը գնդապետ է։ Երեքն էլ կանգնած են Արցախյան պատերազմի ակունքներում։

Վարչապետի նազիր վեզիրներից լսեցինք, որ Մովսես Հակոբյանի և նրա տեղակալների պաշտոնանկությունը կապված է Ռազմական գլխավոր տեսչությունում կառուցվածքային փոփոխությունների հետ։ Ռազմական գլխավոր տեսչությունը կանվանափոխվի և կտեղափովի Պաշտպանության նախարարության ենթակայության ներքո։ Հավելենք, որ Ռազմական գլխավոր տեսչությունը գտնվում էր ՀՀ նախագահի ենթակայության ներքո։  Մասշտաբային առումով պատկերացրեք, թե ինչքան կփոքրանա, կսահմանափակվի նրա լիազորությունները, կարգավիճակի առումով էլ՝  ոնց որ ծովից առու։ Եթե գեներալներն անգամ տեղավորվեն այդ կառույցում, որը դեռ հայտնի չէ  ինչ անվանափոխում կունենա,  դա իրենց նախկին աշխատանքի լայն շրջանակների հետ կապ չի ունենա։ Այսինքն նրանք կունենան ֆիկտիվ աշխատատեղ։

Կառուցվածքային փոփոխությունների կամ լուծարման անվան տակ ի՞նչ է կատարվում, կարելի՞ է ենթադրել, որ շատ շուտով կառուցվածքային փոփոխություններով փոքրանանք ու մարզ դառնանք։ Անընդհատ լուծարելով, փոքրացնելով, խեղդելով ու՞ր ենք գնում։ Եթե գեներալ Մոսոն ասում է, որ ամեն ինչ լավ է, ինտրիգ մի փնտրեք, ուրեմն ինտրիգն իր մեջ է։ Անտեսում էինք, որ ԱԽՔ-ի  քարտուղար,  սորոսական Արմեն Գրիգորյանը Մովսես Հակոբյանի քրոջ որդին է։ Հիմա գեներալն ասում է՝ ինտրիգ մի փնտրեք։ Ո՞նց չասես՝ գեներալ  Մոսո՛, դրանից էլ լավ ինտրի՞գ․․․

Ժողովուրդը կարո՞ղ է ճշմարտությունն իմանալ, թե հանկարծակիի եք բերելու․․․