Իսրայելի օդուժը կրկին հարվածել է Հալեպի օդանավակայանին

Իսրայելի օդուժը կրկին հարվածել է Հալեպի օդանավակայանին

Հալեպի միջազգային օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը Իսրայելի օդուժի հրթիռային հարվածից հետո, հայտնում է Սիրիայի տրանսպորտի նախարարությունը։

Ավելի վաղ Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ իսրայելական ավիացիան հրթիռային հարված է հասցրել Հալեպի միջազգային օդանավակայանի տարածքում։ Հարձակումը եղել է Միջերկրական ծովի կողմից։
Հարվածի հետևանքով վնասվել են թռիչքուղին և նավիգացիոն սարքավորումները։

«Արդյունքում օդանավակայանը շարքից դուրս է եկել մինչև վերանորոգման աշխատանքների ավարտը»,- ասվում է տրանսպորտի նախարարության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ բոլոր թռիչքները Հալեպից վերահղվել են Դամասկոսի և Լաթաքիայի օդանավակայաններ։

Հիշեցնենք, որ մարտի 7-ին Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարձակվել էին Հալեպի միջազգային օդանավակայանի վրա, ինչի հետևանքով վնասվել էին թռիչքուղին և ռադարը։ Օդանավակայանի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել էր, ինչի կապակցությամբ արտասահմանյան երկրներից մարդասիրական բեռների առաքում չի իրականացվել փետրվարյան երկրաշարժից տուժած Սիրիա։