Հիմա հո չեմ մանրամասնի՝ ինչ է կատարվում բանակում

Հիմա հո չեմ մանրամասնի՝ ինչ է կատարվում բանակում

ԵԿՄ նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը ևս Եռաբլուրում է։

«Քաղաքական ոչ մի հարցի չեմ պատասխանելու, բանակի հետ կապված հարց կա՞, բանակի շրջանակներում կպատասխանեմ։ Հիմա ոչ էլ սպառազինության աշխատանքները գնահատելու ժամանակն է, ես ուզում եմ ուղղակի ամբողջ հայ ժողովրդին, արցախահայության, սփյուռքահայությանը շնորհավորեմ։ Խոնարհվում եմ բոլոր զոհված ընտանիքների առաջ, փառք ու պատիվ մեր տղերքին, որ արդեն այսօր մեր բանակը 28 տարեկան է, դա իրենց կյանքի, արյան շնորհիվ է։ Մենք էլ պետք է լինենք համախմբված, միասնական, որպեսզի ինչպես սպարապետն էր ասում, 21-րդ դարը մերը լինի։ Բանակում միշտ գործեր կատարվում է ու կկատարվի, բանակը միշտ պետք է համալրվի, էսօր էլ է համալրվում, վաղն էլ պիտի համալրվի, ամեն ինչ էլ արվում է, հիմա հո չեմ մանրամասնի՝ ինչ է կատարվում բանակում»,- ասաց Միքայելյանը։