Բեյրութում որոտացած պայթյունից հայ բուժքույր է զոհվել

Բեյրութում որոտացած պայթյունից հայ բուժքույր է զոհվել

Ինչպես հաղորդում է «Արեւելքը», Բեյրութում նախօրեին որոտացած հզոր պայթյունից զոհվել է հայազգի բուժքույր Ջեսիկա Բեզջյանը։ Պայթյունի պահին նա գտնվել է Ռումի հիվանդանոցի իր աշխատասենյակում։ Հիվանդանոցը գտնվում է Բեյրութի նավահանգստի մոտակայքում։

Նա հայտնաբերվել է փլատակների տակ։ Ջեսիկա Բեզջյանը Լիբանանի Մեսրոպյան հայկական վարժարանի շրջանավարտ էր, նա Լիբանանի Հիվանդապահների միության անդամ էր: