ՔՊ-ն Գյուլագարակում հաղթել է ընդամենը 48 ձայնով

Կիրակի ՏԻՄ ընտրությունների ուշագրավ արդյունքներ են գրանցվել նաեւ Լոռու Մարզի Գյուլագարակ համայնքում։ Այստեղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն հաղթել է ընդամենը 48 ձայնով «Ապրելու երկիր» կուսակցության մրցակցին։ ՔՊ թեկնածուն ստացել է 1779, իսկ ԱԵ թեկնածուն՝ 1731 ձայն։
Այստեղ ընտրություններին մասնակցում էին 3 քաղաքական ուժ: «Հանուն ժողովրդի» դաշինքը, որի ցուցակը գլխավորում էր Հայկ Հարությունյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն՝ ի դեմս Խաչիկ Վարդանյանի, իսկ «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուն Վրույր Այվազյանն էր։
Այստեղ ,ըստ էության, եւս իշխանություն ձեւավորելու խնդիր է առաջանում։ Որ ուժին կմիանա ընտրությունների անցողիկ շեմը չհաղթահարած, բայց օրենքի ուժով ավագանի անցնող երրորդ ուժը, պարզ կդառնա առաջիկայում։
Կարծիքներ