Քադաֆիի որդուն արգելել են մասնակցել նախագահական ընտրություններին 

Քադաֆիի որդուն արգելել են մասնակցել նախագահական ընտրություններին 

Լիբիայի նախկին առաջնորդ Մուամմար Քադաֆիի որդուն՝ Սեյիֆ ալ-Իսլամ Քադաֆիին արգելել են մասնակցել Լիբիայում տեղի ունենալիք նախագահական ընտրություններին։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Ըստ հաղորդման, Լիբիայի ԿԸՀ-ն հրապարակել է թեկնածուների ցանկ, որոնց արգելված է մասնակցել նախագահական ընտրություններին։ Ցանկում եղել է նաեւ կրտսեր Քադաֆիի անունը։

Իշխանությունները պարզաբանում են, որ Սայիֆ ալ Իսլամ Քադաֆին ունի դատվածություն։ Մոտ յոթ տարի առաջ նրա հանդեպ մահավճիռ է կայացվել այն բանի համար, որ  ցուցարարներին 2011 թվականին բռնի ուժով ցրելու որոշման կայացմանը մասնակից է եղել։