Որքան էլ Փաշինյանը փորձի ժողովրդին խաբել, դա այդպես չէ

Որքան էլ Փաշինյանը փորձի ժողովրդին խաբել, մոլորեցնել, թմրեցնել, ասի, որ իր կիրթ ու կառուցողական գործընկեր Ալիևի հետ եկել են համաձայնության, այդ ամենը սուտ է։ Ադրբեջանը խաղաղության չի գնացել և չի գնում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավար Արթուր Խաչատրյանը։
«Տեքստի համաձայնության մասին հայտարարությունից անմիջապես հետո, Ադրբեջանը հայտարարեց, որ խաղաղության հաստատման նախապայմանը ՀՀ Սահմանադրության փոփոխությունն է։ Դրան կհետևի «պատերազմի հանցագործների» վերադարձման պահանջը, այնուհետև՝ ինչ-որ 350 հազար ադրբեջանցիների բնակեցումը ՀՀ-ում։ Ադրբեջանը բացարձակապես մտադրություն չունի խաղաղության պայմանագիր կնքելու և ՀՀ-ի հետ խաղաղություն հաստատելու»,-նշել է նա:
Կարծիքներ