Ֆասթ Կրեդիտի աջակցությամբ կհրատարակվի «Սասնա ծռեր» էպոսի նոր համահավաք բնագիրը

Ֆասթ Կրեդիտի աջակցությամբ կհրատարակվի «Սասնա ծռեր» էպոսի նոր համահավաք բնագիրը

Ազգային էպոսները մշակութային հուշարձաններ են, որոնք ուղեկցում են ազգին իր պատմության
ընթացքում և հիշեցնում, թե ինչ է դնում հայրենիք հասկացության մեջ տվյալ ժողովուրդը: «Սասնա
ծռեր» ազգային դյուցազներգությունը դասվում է աշխարհի լավագույն էպոսների թվին:
Այն աչքի է ընկնում իր հայրենասիրական բովանդակությամբ, խաղաղասիրական ու դեմոկրատական գաղափարախոսությամբ:

Ֆասթ Կրեդիտի աջակցությամբ և Անտարես հրատարակչության նախաձեռնությամբ՝ կկազմվի ու
կհրատարակվի «Սասնա ծռեր» էպոսի նոր համահավաք բնագիրը: Էպոսի համահավաք բնագրերի ու գրական մշակումների շնորհիվ հայ ժողովրդի ազգային էպոսը շարունակում է իր գրավոր կյանքը:

Ֆասթ Կրեդիտը և Ընկերության հիմնադիրներ Վահե և Վիգեն Բադալյան եղբայրները կարևորում են նմանատիպ նախաձեռնությունները և աջակցում են դրանց կյանքի կոչմանը: